-
14.01.2017|
17:48
Սենատի հետախուզական հարցերով կոմիտեն հայտարարել է ռուսական կիբերհարձակումների հետաքննության մեկնարկի մասին, որոնք կոչված էին ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ փոխանցում է Reuters-ը։ Սենատը նաև կստուգի քաղաքական դաշտի հետ Ռուսաստանի կապերի մասին հաղորդագրությունները։
-
14.01.2017|
17:47
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկի իր թիմի ոչ մի ներկայացուցիչ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, որը կանցկացվի հունվարի 17-20-ին՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։ «Ոչ ոք չի գնա»,-հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։
-
14.01.2017|
17:44
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին դիվերսիան:
-
14.01.2017|
17:43
Հայաստանում ընտրական բարեփոխումների գործընթացը եղել է բաց և համապարփակ, և փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից, ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույցում:
-
14.01.2017|
17:42
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությունը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույց է հրապարակել, որում կարևորել է, որ Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում:
-
14.01.2017|
17:40
Առաջին անգամ Հայաստանի ընտրական համակարգում մինչև չորս տեղ է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր)՝ ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույցում:
-
14.01.2017|
17:38
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:
-
14.01.2017|
17:36
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ Գյումրու զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:
-
14.01.2017|
17:35
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հարցեր:
-
14.01.2017|
17:34
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեմ է Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելուն: «Հունաստանը չպետք է ակնկալի կղզու խնդրի լուծում առանց Թուրքիայի՝ որպես երաշխավոր-երկրի։ Թուրքիան կմնա Կիպրոսում։